Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անդրեյ Ռուդենկո. Դեռևս շուտ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին

Անդրեյ Ռուդենկո. Դեռևս շուտ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին
03.11.2020 | 21:54

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հայտնել է, որ դեռևս շուտ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին: Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններն ընթանում են փորձագիտական մակարդակով, նախևառաջ, Մինսկի խմբի շրջանակներում։ Մոսկվան ընդհանրապես նախընտրում է չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը։

«Առայժմ կան միանգամայն որոշակի մշակումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ), որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ներկայումս խոսակցությունը հենց այդ մասին է», - լրագրողներին ասել է Անդրեյ Ռուդենկոն:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման կողմնակիցն է։

«Միանշանակ այդ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում, որում ներառված կլինեն բոլոր կողմերի շահերը», - ասել է Ռուդենկոն:

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ